ՄԱՍ
id329Հնում
պատարագի նշխարներն այնքան շատ էին պատրաստում, որ դրանց մի մասը սրբագործության համար ընտրելուց հետո մնացածը արարողության վերջում բաժանում էին չհաղորդվածներին՝ իբրև
պատարագի մասնակցության նշան: Այդ
նշխարները կոչում էին մաս:
Այժմ մասը լիովին տարբերվում է
հաղորդության նշխարից. Այն շատ բարակ, մեծ նկանակ է, որը մասնատելով՝ հոգևորականները բաշխում են ժողովրդին: