SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՆԱՆԱ
id326Եգիպտոսի գերությունից դուրս գալուց հետո, երբ իսրայելացիներն անցնում էին անապատով, մի անգամ սկսեցին տրտնջալ ու բողոքել Մովսես մարգարեի դեմ, թե իրենք զրկված են հաց և միս ուտելուց, մինչդեռ Եգիպտոսում միշտ կուշտ էին: Այդժամ Աստված հրաշք գործեց. երեկոյան իսրայելացիների բանակատեղում հանկարծ լորեր հայտնվեցին, իսկ առավոտյան երկնքից ցողի նման ինչ-որ բան իջավ: Դա այն հացն էր, որ Աստված ուղարկեց նրանց: Մինչ այդ ոչ ոք չէր տեսել այդպիսի կերակուր. այն «սպիտակ էր գինձի սերմի պես ու մեղրով պատրաստված գաթայի համ ուներ» [Ել. 16.31]:
Այն կոչեցին մանանա, որ եբրայերեն նշանակում է «ի՞նչ է սա»:
 
sacredtradition.am