ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
id032Անիի բազմաթիվ
եկեղեցիների մեջ առանձնանում է հայկական ճարտարապետության
փառքը հանդիսացող Մայր տաճարը, որը կառուցվել է 989-1001 թթ. Կատրանիդե թագուհու հովանավորությամբ, բազմերանգ տուֆից՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով. հեղինակն է միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետ Տրդատը: 1319 թ. երկրաշարժից քանդվել է գմբեթը, իսկ 1988-ին՝ տաճարի հյուսիսարևմտյան անկյունը:
Անիի Մայր տաճարը հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Արտահայտիչ են տաճարի հարթաքանդակները, հատկապես՝ ճակատների որմնակամարաշարերը: Տրդատի կարևոր նորամուծություններն են ներքին տարածության վերասլացիկությունը, սլաքաձև կամարներն ու թաղերը և մույթերի ու կամարների բրգաձև ջլատումները. այս բոլորը հետագայում դարձան գոթական ճարտարապետության կարևոր հատկանիշները: