ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ
id003Դրախտից վտարվելուց հետո
Ադամն ու Եվան ունեցան երկու որդի: Մեծին կոչեցին Կայեն, իսկ փոքրին՝ Աբել: Եղբայրները ծնողների հետ մեկտեղ սկսեցին կրել օրվա հացը վաստակելու ծանրությունը. Կայենը զբաղվում էր հողագործությամբ, իսկ Աբելը հովիվ էր:
Հայրական տանը հաստատված
օրենքի համաձայն՝ մի անգամ Կայենը
Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից՝ երախայրիքը, իսկ Աբելը
զոհաբերեց իր պահած հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելը իր գառներից ամենալավերը նվիրեց, մինչդեռ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով
Աստված ընդունեց Աբելի
զոհաբերությունը և տվեց Իր բարեհաճության նշանը, իսկ Կայենի նվերին Նա չնայեց:
Աբելի և Կայենի զոհաբերությունները
XIX դ. գծանկար: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ
Եվ Կայենը նախանձից ու չարությունից սպանեց Աբելին: Աշխարհում կատարված առաջին սպանությունն էր այդ. եղբայրը սպանեց եղբորը...
Աստված անիծեց մարդասպանին, և Կայենը իր ողջ կյանքում երկրի վրա հանգստություն և ապահովություն չգտավ: