SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407)
id294Տիեզերական Եկեղեցու ամենապայծառ դեմքերից մեկը՝ երիցս երանելի սուրբ հայրապետ Հովհան Ոսկեբերանը, ծնվել է Անտիոքում՝ ազնվականի ընտանիքում: Նա ազգությամբ ասորի էր, բարեպաշտ ծնողների զավակ:
Հովհաննեսը կրթություն ստացավ Աթենքում՝ իր զարմանալի բնատուր ձիրքերի շնորհիվ գերազանցելով ժամանակի բոլոր հելլեն և քրիստոնյա իմաստուններին: Երիտասարդ տարիքից նա երազում էր ամբողջովին նվիրվել Աստծուն և ապրել ճգնավորական կյանքով: Ու թեև չհեռացավ տանից՝ անսալով մոր թախանձանքներին, սակայն այնտեղ էլ ապրում էր ճգնավորի պես՝ օրերն անցկացնելով ժուժկալությամբ, աղոթքով և Սուրբ Գրքի ընթերցանությամբ:
Մոր մահից հետո Հովհանն առանձնացավ Անտիոքի անապատում և 374-380 թթ. ընթացքում անձնատուր եղավ անօրինակ ճգնությունների: Սակայն Աստծո նախախնամությամբ նա ծանր հիվանդացավ և հարկադրված թողնելով անապատը՝ վերադարձավ ծննդավայր: Այստեղ 380 թ. նա ձեռնադրվեց սարկավագ, 6 տարի անց՝ քահանա, իսկ 398-ին օծվեց Կոստանդնուպոլսի պատրիարք:
Իր հայրապետության տարիներին Հովհանը դարձի բերեց բազմաթիվ մոլորյալների և աղանդավորների: Իբրև անաչառ հովիվ և Քրիստոսի նախանձախնդիր զինվոր՝ նա անարժան հոգևորականներին փոխարինում էր արժանավորներով: Այդ պատճառով ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ, որոնք հերյուրանքներով ու զրպարտություններով կարողացան սրբի դեմ տրամադրել որոշ եպիսկոպոսների, ինչպես նաև թագավորին ու թագուհուն: Արդյունքում Հովհաննեսին աքսորեցին Բութանիա: Այդ տարագրությունը, սակայն, տևեց ընդամենը մի քանի օր. ժողովրդի բուռն պահանջով թագավորը նրան ետ կանչեց Կոստանդնուպոլիս, որտեղ շուրջ 60 եպիսկոպոսներ, ժողով գումարելով, հաստատեցին նրա անմեղությունը: Սակայն չանցած երկու ամիս՝ դարձյալ վերարծարծվեց ս. Հովհանի դեմ տակավին չմարած թշնամանքը, և նրան ձերբակալելով՝ վերստին աքսորեցին:
Սուրբ հայրապետն ուրախությամբ էր ընթանում աքսորի ճանապարհով և, որտեղ էլ իջևանում էր, անդադար քարոզում էր Աստծո խոսքը: Աքսորավայր չհասած՝ նա մահացավ՝ դյուրությամբ ու խաղաղությամբ Աստծուն ավանդելով իր հոգին:
Ս. Հովհանը սերունդներին թողեց բազմաթիվ քարոզներ, Սուրբ Գրքի մեկնություններ, աղոթքներ ու ներբողներ, որոնց անզուգական լեզվի գեղեցկության շնորհիվ նրան իրավամբ կոչեցին Ոսկեբերան:
 
sacredtradition.am