ԱՆԴԱՍՏԱՆ
id029Սա եկեղեցական հատուկ արարողություն է, որ մատուցվում է անդաստանների կամ արտերի պտղաբերության և արգասավորության համար:
Հնում անդաստանը կատարվել է դրսում, իսկ այժմ՝ առավել հաճախ
եկեղեցում:
Ծեսի ընթացքում հոգևոր դասը
խաչով,
խաչվառով և ս.
ավետարանով, երգելով
խաչակնքում է աշխարհի արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային կողմերը՝
օրհնություն և
մաղթանքներ ասելով հայոց
հայրապետության և հանրապետության, տարվա պտղաբերության,
վանքերի,
անապատների, քաղաքների ու գյուղերի և նրանց բնակիչների համար:
Հավատացյալների կողմից սիրված այս հոգեպարար արարողությունը կատարվում է
Տյառնընդառաջից մինչև
Խաչվերաց, այսինքն՝ գարնան սկզբից մինչև աշուն, որպեսզի մեր դաշտերն ու այգիները զերծ մնան բնական աղետներից, և շենություն լինի մեր աշխարհում: