ՀԱՎԱՏ
id282«Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում»,- ասում է
Պողոս առաքյալը [
Եբր. 11.1]: Հավատալով
Աստծո գոյությանը և
Աստծո Որդու փրկագործությանը՝
քրիստոնյան հարատևում է
Աստծո հետ անտեսանելի միության մեջ և
հույսով կանխաճաշակում հավիտենական կյանքի երանությունը:
Առանց հավատի մարդը զրկվում է իր գոյության իմաստից, ենթակա լինում
չարի իշխանությանը և անմասն մնում
երկնային բարիքներից: Մինչդեռ նա, ով հավատում է
Քրիստոսին և
մկրտվում Նրա անվամբ, լցվում է
երկնային շնորհներով ու ստանում
փրկության երաշխիքը, որպեսզի քայլի
լույսի մեջ և լուսավորի ուրիշներին: Հավատացյալը, վստահ լինելով, որ
Աստված ամենազոր է ու ամենաբարի, որ
ճշմարտությունը և
լույսը ի վերջո հաղթելու են
չարին ու խավարին, հարատևում է բարու մեջ և հաղթահարում
փորձությունները:
Հավատը վերաբերում է ոչ միայն
Սուրբ Երրորդությանը և
Քրիստոսի տնօրինություններին, այլև
Եկեղեցուն, նրա
խորհուրդներին,
հանդերձյալ կյանքին և
երկնքի արքայությանը, որոնք մենք խոստովանում ենք
Հավատո հանգանակում: Սակայն հավատը մեռած է, եթե այն մնում է սոսկ իբրև
դավանություն և չի զարդարվում
աղոթքով, սիրով, բարի գործերով,
ողորմությամբ և մյուս
առաքինություններով:
Հավատի հասունության նշանը
Աստծո գոյության մշտական հիշողությունն է, ամենուր և ամեն ժամ Նրա կենդանի ներկայության գիտակցումը, այնպես որ բոլոր մտածումներն ու գործերը կատարվում են Տիրոջ ամենատես հայացքի առջև, և մարդը
սրբությամբ ու սիրով ձգտում է ամեն ինչով ծառայել
Աստծո փառքին: