SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
id265Այսպես է կոչվում Աստծո փոխարեն որևէ արարածի նմանությամբ ստեղծված կուռքի երկրպագելն ու պաշտելը մարդու կողմից, որը խիստ տարածված էր հեթանոսության մեջ: Հեթանոսական կուռքերը բազմաթիվ էին ու բազմակերպ՝ սկսած սարսափազդու, կիսաերևակայական, հրեշավոր կերպարներից մինչև գեղեցկատես ու հմայիչ աստվածուհիների արձանները:
Կռապաշտությունը, որպես մեծագույն մեղք և սրբապղծություն, Աստծո պատվիրաններով խստագույնս արգելված էր Իսրայելի ժողովրդին: Կռապաշտները, ըստ հայրերի, կամա թե ակամա ծառայում էին դևերին, որ նրանց մոլորեցրել էին անհեթեթ պաշտամունքով:
Քրիստոնեության տարածումն ուղեկցվում էր կռապաշտության դեմ հոգևոր պայքարով, որն արդեն պսակվել է մեծ հաղթանակով. կռապաշտությունը՝ իր բացահայտ կերպերով, գրեթե վերացել է աշխարհից: Սակայն պետք է գիտենալ, որ Աստծո համար կռապաշտություն են համարվում շատ ստորակարգ հակումներ, որոնցով մարդը ծառայում է որևէ դիվային զորության:
Վերջին ժամանակներում հայտնվում և բազմանում են շատ նորաձև կռապաշտություններ՝ կեղծ մշակութային նախասիրությունների տեսքով, որոնցից պետք է ամեն կերպ զգուշանալ արթուն և աստվածահաճ մտքով:
 
sacredtradition.am