ԿՈՆԴԱԿ
id261Հունարեն բառ է, որ նշանակում է ձող,
գավազան կամ փաթույթ:
Հայ Եկեղեցում այն նշանակում է
կաթողիկոսի կամ
պատրիարքի, իսկ անցյալում՝ երբեմն նաև
եպիսկոպոսի կողմից տրված հատուկ նամակ, ուղերձ կամ հրաման: Այն գրվում է երկարավուն ու գլանաձև փաթաթվող թղթի վրա: Կոնդակի ճակատը զարդարվում է
նվիրապետի խորհրդանշանով և մանրանկարով:
Պահպանվել են բազմաթիվ հին կոնդակներ, որոնք երբեմն կարևոր պատմական սկզբնաղբյուր են հանդիսանում: