SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԻՐԱՆՑ ՎԱՆՔ
id258Տավուշի մարզի Կիրանց գյուղից արևմուտք՝ Ոսկեպար գետի վտակի ձախ ափին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում կանգուն Կիրանց վանքը հիմնադրվել է XIII դ.: Վանքի 2 աղյուսաշեն, միանավ եկեղեցիները հարավից և հյուսիսից կցվել են զույգ մույթերով գմբեթավոր գլխավոր եկեղեցուն (XIII դ.), որի 2 մուտքերը բացվում են սրահ-գավիթների մեջ: Շքամուտքերը քարաշեն են, իսկ ողջ ծավալը և սլացիկ գմբեթը՝ աղյուսաշեն: Գլխավոր եկեղեցին, ինչպես նաև նրա արևմտյան կողմում գտնվող թաղածածկ սեղանատունը զարդարված են եղել որմնանկարներով: Վանքը շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որոնք այժմ ավերակ են: Պահպանվել է կամարակապ մեծ դարպասը:

Կիրանց վանքի գլխավոր եկեղեցին հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am