Ս. ԿԻՊՐԻԱՆՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ (200-258)
id256Ս. Կիպրիանոսը՝ ազգությամբ հույն, ծնվել է հավանաբար Անտիոք քաղաքում՝ հարուստ հեթանոսի ընտանիքում:
Նա գերազանց կրթություն ուներ և սկզբում մեծ հռչակ էր վայելում որպես հռետոր: Միաժամանակ զբաղվում էր մոգությամբ, որի մեջ հասել էր մեծ վարպետության, և ուրիշներին էլ զանազան կախարդություններ էր սովորեցնում՝ օդով թռչել, քայլել ջրերի վրայով և այլն: Եվ բոլոր հեթանոսները մեծարում էին նրան, շատերն էլ դիմում էին նրան իրենց կարիքներով, և նա ամենքին օգնում էր իր
դիվային զորությամբ:
Մի անգամ Կիպրիանոսը մի պատանու խնդրանքով փորձեց գայթակղել Հուստինե անունով մի գեղեցկուհու: Սակայն նրա բոլոր մոգական հնարքները ձախողվեցին: Կիպրիանոսին ծառայող
դևերը ստիպված խոստովանեցին, որ իրենք անզոր են գեղեցկուհու առաջ, որովհետև նա
քրիստոնյա է, անդադար
աղոթում է և
խաչակնքում, ինչից իրենք սարսափում են: Այս իմանալով՝ Կիպրիանոսը մեծ ցնցում ապրեց. նա ընդունեց
Քրիստոսի հավատը, խորապես
զղջաց իր ողջ անցյալի համար, հրաժարվեց
սատանայից և
մկրտվեց: 246 թ. նա
քահանա դարձավ, իսկ 249-ին
ձեռնադրվեց եպիսկոպոս:
Ս. Կիպրիանոս և ս. Հուստինե (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 73բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր
Երբ
քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսվեցին, Կիպրիանոսը ստիպված եղավ թաքնվել: Բայց նա շարունակում էր հովվել իր
Եկեղեցին հավատարիմ մարդկանց և նամակների միջոցով՝ մեծ ողորմածություն և հոգատարություն ցուցաբերելով հավատացյալների հանդեպ:
Կիպրիանոսը վախճանվեց
մարտիրոսական մահով. դահիճները նրան գլխատեցին:
Նահատակվեց նաև գեղեցկուհի Հուստինեն: