ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ
id255Գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Կառուցվել է XI-XIII դդ.: Միջնադարում եղել է նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն:
Կեչառիսի վանական համալիրի կազմում են 4
եկեղեցիները, գավիթը, ինչպես նաև XII-XIII դդ. բազմաթիվ բարձրարվեստ
խաչքարեր: Գլխավոր՝ գմբեթավոր դահլիճ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ շինարարական արձանագրության, կառուցել է իշխան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ., իսկ կենտրոնագմբեթ Ս. Նշանը՝ 1051 թ.: Իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ. կառուցել է
Կաթողիկեն (ճարտարապետ՝ Վեցիկ): Հիմնական հուշարձանախմբից 120 մ հեռու կանգուն է կենտրոնագմբեթ Ս. Հարությունը (1220 թ.):
Կեչառիսի վանքի ընդհանուր տեսքը արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի
XVIII դ.
վանքն ամայացել է ու լքվել, իսկ 1828 թ. երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորչի գմբեթը:
Եկեղեցու վերանորոգումից և
վանքի ընդհանուր բարեկարգումից հետո 2000 թ. այն վերաօծվել է: