ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
id252Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի հյուսիսարևելյան բարձրադիր մասում կանգուն Կարմրավոր Ս. Աստվածածին
եկեղեցին համանման կառույցներից առանձնանում է իր գեղատեսիլ կերպարով: Այն Հայաստանի VII դ. փոքր խաչաձև գմբեթավոր
եկեղեցու լավագույն օրինակն է: Ներսում պահպանվել են VII դ.
որմնանկարի մնացորդները: Մինչև XIX դ. սկիզբը եղել է Կուսանաց
վանքի եկեղեցի:
Աշտարակի Կարմրավոր եկեղեցին հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի