id251Եկեղեցու խորհուրդների մեջ այսպես է կոչվում ծանր հիվանդների համար կատարվող կարգը, որը սահմանված է՝ Սուրբ Հոգու զորությամբ նրանց բժշկելու համար: Քահանան այցելում է հիվանդին, որը չի կարող գնալ եկեղեցի, խոստովանեցնում է և կատարում խորհուրդը՝ վերջում հաղորդություն տալով նրան: Հաճախ այս խորհրդի կատարմանը հաջորդել է հիվանդի հրաշալի ապաքինումը, քանի որ հիվանդությունն ամեն դեպքում մեղքի հետևանք է, իսկ այս խորհրդի միջոցով Տիրոջ անճառելի ողորմածությամբ սրբվում են մարդու բոլոր մեղքերը: Եթե հիվանդն արժանանում է այս խորհրդին վախճանից առաջ, ապա մեծ հավանականությամբ նրան փրկություն է սպասում, քանզի նա դեպի հանդերձյալ կյանք է ուղևորվում՝ վճարած իր բոլոր պարտքերը: