id244Ծնրադրել նշանակում է ծնկի իջնել: Այդպես է կոչվում նաև ծնրադիր երկրպագությունը: Ծեսի ընթացքում հաճախակի ծնրադրություններն առավել ընդգծում և տեսանելի են դարձնում Աստծո հանդեպ հավատացյալի նվիրական զգացումները:
Սակայն պետք է գիտենալ, որ կիրակի օրը չի կարելի ծնկի իջնել, այլ պետք է Աստծուներկրպագել կանգնած վիճակում՝ գոտկային խոնարհումով: Դրանով մենք պատվում ենք կիրակի օրվա խորհուրդը, քանզի այդ օրը Քրիստոսհարություն առավ և մեզ ոտքի կանգնեցրեց մեղքերից: