ԾԵՍ
id243Եկեղեցու աստվածպաշտությունն իրականացվում է ըստ ավանդաբար սահմանված կարգի, համապատասխան ձևերով ու շարժումներով, հագուստներով և առարկաներով, որոնց ամբողջությունը կոչվում է ծես կամ ծիսակատարություն: Ծեսը չի կարելի բաժանել
աստվածպաշտության խորհրդից՝ այն համարելով սոսկ արտաքին ձև ու հանդես: Ծիսական առարկաները, զգեստները, արարողության եղանակները՝ այս ամենը բխում է
աստվածպաշտության էությունից՝ նրա ներքին թելադրանքով:
Ծեսի միջոցով հավատացյալն առավել անմիջական է ապրում կատարվող
խորհուրդը: Սկսած
եկեղեցու զանգերի ղողանջումից մինչև
քահանայի վերջին
օրհնությունն ու արձակումը՝ հավատացյալը գտնվում է բազմաթիվ հոգևոր
խորհրդանիշների միջավայրում, որոնց ազդեցությամբ առավել խոր է ապրում իր
աղոթքն ու պաշտամունքը:
Ծիսակատարության ընթացքում մարդու սրտում տպավորվում են
երկնային ու վսեմ իմաստներ, որոնք արթնացնում են
բարեպաշտ և աստվածահաճ կյանքի ձգտում՝ ի հակադրություն այս
աշխարհում տիրող ստորաքարշ ու նսեմ տպավորությունների, որոնք մարդուն հրահրում են
մեղքի և անօրինության:
Բոլոր ծիսական առարկաներն ու զգեստները ունեն որոշակի իմաստ և
խորհուրդ: Նրանցից յուրաքանչյուրը, իբրև
սրբություն,
օրհնվում է հատուկ արարողությամբ ու երբեք չի գործածվում այլ նպատակներով: