ԱՄԵՆ
id024Այս եբրայերեն բառը, որ նշանակում է «ճշմարիտ է», հնուց ի վեր եղել է դրական պատասխանի և համաձայնության արտահայտություն՝ հատկապես հոգևոր պաշտամունքի մեջ: Այն նշանակում է նաև ասված խոսքի ճշմարտացիության հավաստում:
Ինքը Հիսուս
Քրիստոս հաճախ էր գործածում այս բառը որևէ հույժ կարևոր և ուշադրության արժանի խոսք ասելուց առաջ. «Ամեն ամեն ասեմ», այսինքն՝ «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ եմ ասում»:
Քրիստոնեական
աստվածպաշտության մեջ ընդունված է յուրաքանչյուր
աղոթքի վերջում, ինչպես նաև
Աստծուն փառաբանելիս ասել «ամեն», այսինքն՝ «Ճշմարի՛տ է, թող լինի՛»: