ԽՈՒՆԿ
id239Կան բույսեր, որոնց կեղևը հատելիս նրանց բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի բույր են արձակում: Անկախ իրենց զանազան անուններից, կրոնական կիրառության մեջ դրանք բոլորն էլ կրում են «խունկ» ընդհանուր անվանումը, իսկ նրանց բույրը սրբավայրերում տարածելը կոչվում է
խնկարկություն:
Ներկայումս արևադարձային երկրներում աճող խնկաբեր բույսերը ենթարկում են հատուկ մշակության նրանց բնական պաշարները պահպանելու նպատակով:
Խունկը ոչ միայն իր անուշահոտությամբ, այլև բուժիչ և հականեխիչ հատկություններով
խորհրդանշում է զանազան
առաքինություններ: