ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ
id233Գտնվում է Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնադրվել է Վանական
վարդապետի կողմից XIII դ. առաջին կեսին: Եղել է խոշոր
աստվածաբանական և գրչության կենտրոն. այստեղ գործել է Խորանաշատի նշանավոր վարդապետարանը:
Խորանաշատի վանքի գլխավոր եկեղեցին
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի
Վանքի համալիրը կազմում են գմբեթավոր դահլիճի տիպի՝ Ս. Աստվածածին
եկեղեցին (1211-1222 թթ.), որի
խորանն ունի 10 կիսաշրջանաձև խորշեր (այստեղից էլ՝
վանքի անունը), նրան արևմուտքից կից՝ խաչվող կամարներով ծածկով գավիթը (1222-1240-ական թթ.),
վանքի հարավային կողմում կառուցված Ս. Կիրակի փոքր գմբեթավոր
եկեղեցին (XIII դ.), արևելյան կողմում գտնվող մատուռի ավերակները, տապանաքարերը և Վանական
վարդապետի գերեզմանի մեծ թևավոր
խաչքարը: