SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՐԱՆ
id2321. Այսպես են կոչվել այն տարածքները, որոնք շրջանաձև կամ կիսաշրջանաձև խորություն են ներկայացնում. այդպիսիք են, օրինակ, վրաններն ու տաղավարները, ինչպես նաև երկնակամարը:

2. Հոգևոր իմաստով նշանակում է խորին խորհուրդ պարունակող վայր: Այս իմաստով էլ խորան է կոչվում եկեղեցու ամենակարևոր մասը՝ կիսաշրջանաձև խորություն ունեցող արևելյան տարածքը, որտեղ կանգնեցված է ս. սեղանը, և կատարվում է պատարագի խորին խորհուրդը: Եկեղեցիներում, բացի այդ ավագ խորանից, երբեմն լինում են մի քանի այլ՝ փոքր խորաններ:
Սուրբ հայրերը եկեղեցու խորանը կոչում են դրախտ կամ երկինք, որտեղ անտեսանելի կերպով ներկա է Սուրբ Երրորդությունը, Որին շրջապատում են երկնային զորությունները՝ սուրբ հրեշտակները: Այս պատճառով հայկական եկեղեցիներում խորանը գտնվում է բարձր բեմի վրա, ուր տանում են նրա երկու կողմերում կառուցված աստիճանները:

Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցու գլխավոր խորանը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


3. Հայկական մանրանկարչության մեջ խորաններ են կոչվում ճարտարապետական խորանի ձևով պատկերվող, 4 Ավետարանների համաձայնության աղյուսակներ պարունակող կամարազարդ տախտակները, որոնց գեղարվեստական ձևավորումը որոշակիորեն կանոնակարգված է ըստ հոգևոր խորհրդաբանության: Հայ Եկեղեցու մի շարք մեծանուն վարդապետներ այդ խորհրդաբանությունը շարադրել են «Խորանների մեկնություն» կոչվող աշխատություններում:

Խորաններ Ա-Բ՝ Դավիթ թագավորի և Եսայի մարգարեի սրբապատկերներով
Երևան, ձեռ. 10675, էջ 5բ-6ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին



 
sacredtradition.am