ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ
id231Գտնվում է Լոռու մարզում՝ Լալվար լեռան արևմտյան լանջին:
Եկեղեցին XIII դ. կառույց է, որի ինքնատիպ գմբեթը եզակի է հայկական շինարվեստում: Նրա թմբուկը բաղկացած է 30 սյուներից, իսկ սլացիկ գմբեթի ծածկը իրականացված է 6 փոխհատվող կամարներով:
Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (1251 թ.), որի խաչվող կամարներով ծածկը քանդվել է 1965 թ. երկրաշարժից:
Խորակերտի վանքի գլխավոր եկեղեցին հարավից
Աղբյուր՝ О. Х. Халпахчян, Архитектурные ансамбли Армении, “Искусство», Москва, 1980