ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ
id023ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում կանգուն
վանքի եկեղեցին հիմնադրել է ս.
Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին: 338 թ.
եկեղեցու արևելյան կողմում ամփոփվել է
Լուսավորչի թոռան՝ Աղվանքում քրիստոնեություն տարածելիս նահատակված ս.
Գրիգորիսի աճյունը:
V դ. սկզբին ս.
Մեսրոպ Մաշտոցը Ամարասում հիմնել է դպրանոց, որից հետո
վանքը վերածվել է կարևոր հոգևոր և մշակութային կենտրոնի:
Ամարասի վանքը հարավից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի
Ամարասը բազմիցս ասպատակվել է թշնամիների կողմից և ավերվել: XVII դ.
վանքը նորոգվել է, իսկ 1848 թ.՝ հիմնովին վերակառուցվել:
Վանքի Ս. Գրիգորիս եկեղեցին եռանավ բազիլիկ է (XIX դ.), որի բեմի տակ գտնվում է ս.
Գրիգորիսի դամբարանը: