ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ
id226Խոհեմություն է կոչվում 4 մարդաբանական
առաքինություններից առաջինը, որը զարդարում է մարդու միտքը և իմացությունը:
Այս
առաքինությամբ մարդը զանազանում է
չարը բարուց, վնասակարն անհրաժեշտից, սուտը ճշմարիտից, մերժում է
չարիքն ու կեղծիքը և ընտրում բարին, ճշմարիտն ու աստվածահաճը:
Խոհեմությամբ մարդը կառավարում է իր հոգին՝ չթողնելով, որ այնտեղ անկարգություն տիրի: Խոհեմ մարդը չափավոր է խոսքի մեջ և իր բոլոր գործերում վարվում է ընտրողաբար՝ ձգտելով կատարել միայն բարին և չընդունել որևէ
չարիք:
Խոհեմությունը նաև չափավորում ու ներդաշնակում է բոլոր մյուս
առաքինությունները, որպեսզի որևէ բարի գործի պատճառով չվնասվի մեկ այլ կարևոր գործ. օրինակ՝ չափազանցված պահեցողության պատճառով մարդը չտկարանա
աղոթքի և ընթերցանության մեջ կամ էլ մերձավորին չզրկի անհրաժեշտ օգնությունից:
Խոհեմության շնորհիվ մարդը ներդաշնակ է լինում նաև իր կենցաղում. ո՛չ գայթակղում է, ո՛չ էլ վնասվում ուրիշներից, քանզի ամեն ինչում փնտրում է միայն այն, ինչ հաճելի է
Աստծուն, և անդադար օգնություն և
շնորհ է ստանում Նրանից: