SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉՎԱՌ
id220Այսպես է կոչվում խոշոր չափեր ունեցող մետաղե խաչը, որը հնում ամրացվել է զորքի առջևից տարվող դրոշին՝ ծառայելով իբրև զինանշան, կամ էլ երկար ձողի վրա դրված՝ առջևից ուղեկցել է թափորին:
Ավանդաբար այս խաչն անբաժան է դրոշից, այդ պատճառով էլ վերջինս ունի նույն՝ «խաչվառ» անունը: Այն սովորաբար երկու կողմից կրում է Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի ասեղնագործ պատկերները:
Ս. Էջմիածնի գանձատանը պահվում է մի հնագույն սքանչելի խաչվառ-դրոշ, որի մի կողմում պատկերված է Քրիստոս՝ նստած աթոռին, իսկ մյուսում՝ ս. Գրիգոր Լուսավորիչը, ս. Տրդատ թագավորը և ս. Հռիփսիմեն:

Ս. Գրիգոր Լուսավորչի խաչվառը
Բ երես. ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Տրդատ թագավոր և ս. Հռիփսիմե
1448 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am