ԱՂՋՈՑ ՎԱՆՔ
id022Արարատի մարզում,
Գեղարդավանքից հարավ-արևելք, ձորալանջին գտնվող Աղջոց
վանքի Ս. Ստեփանոս գմբեթավոր
եկեղեցին (այժմ կիսավեր է) կառուցվել է 1212-1217 թթ.: Նրան արևմուտքից կից է մասամբ պահպանված գավիթը (XIII դ.), իսկ հյուսիսից՝ Ս. Պողոս-Պետրոս թաղածածկ
եկեղեցին (1270 թ.): Վերջինիս արևմտյան մուտքի երկու կողմում Պողոս և Պետրոս
առաքյալների՝ ողջ հասակով պատկերաքանդակներն են, որոնք իրենց կատարման ոճով եզակի են XIII դ. հայկական արվեստում:
Աղջոց վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու պահպանված շքամուտքը
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի