SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԼՈՒՍԵՂԵՆ ՊԱՏՄՈՒՃԱՆ
id213Ըստ Սուրբ Գրքի մեկնիչների՝ Ադամն ու Եվան լուսեղեն պատմուճան էին կրում դրախտում, այսինքն՝ լցված էին այնպիսի աստվածային շնորհով, որը երևում էր հայտնապես՝ պարուրելով նրանց ողջ մարմինը: Այս լույսից նրանք զրկվեցին պատվիրանը խախտելուց հետո, որի հետևանքով էլ սկսեցին ամաչել իրենց մերկությունից:
Ադամի լուսեղեն պատմուճանը՝ թեև ոչ հայտնապես երևացող, վերստանում են քրիստոնյաները, երբ մաքրվում են մեղքից: Այդժամ նրանց մեջ ճառագում է Սուրբ Հոգու լույսը, որը երբեմն տեսանելի դառնալով՝ սքանչացնում է մարդկանց: Այս պատճառով սրբերը պատկերվում են ոսկեզօծ լուսապսակով, որը ոչ թե սոսկ նշան է, այլ արտահայտում է նրանց մեջ առկա շնորհի լույսը:
 
sacredtradition.am