SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԻՍՐԱՅԵԼ
id205Եբրայերեն նշանակում է Աստծո հետ մարտնչող: Այսպես կոչվեց Հակոբ նախահայրը, երբ նա մի գիշեր կռվեց Աստծո հրեշտակի հետ՝ պահանջելով, որ նա օրհնի իրեն: Հակոբի՝ Իսրայելի անունով էլ նրա սերունդը կոչվեց Իսրայելի ժողովուրդ, և այն երկիրը, որն ըստ Աստծո խոստման ժառանգեցին նրանք, կոչվեց Իսրայել:
Աստված, նախապես ընտրելով այս ժողովրդին, նրան զատեց հեթանոս աշխարհից, որպեսզի հետագայում նրա մեջ հայտնված Մեսիայի ձեռքով ամբողջ աշխարհին պարգևի ճշմարտության լույսը: Իսրայելի ժողովրդի ողջ պատմությունը դարձավ Աստծո և մարդու փոխհարաբերության հոգևոր խորհուրդները ներկայացնող հույժ ուսանելի օրինակ:
Իսրայելի թագավորության բաժանումից հետո (տե՛ս Իսրայելի թագավորներ) Իսրայել կամ Իսրայելի թագավորություն էր կոչվում միայն Հյուսիսային թագավորությունը՝ իր Սամարիա մայրաքաղաքով, իսկ Հարավայինը, որի մայրաքաղաքը մնաց Երուսաղեմը, կոչվեց Հրեաստան կամ Հուդա՝ այդ տարածքում բնակվող ցեղի անունով:
Փոխաբերական իմաստով՝ Իսրայել է կոչվում ողջ քրիստոնեական Եկեղեցին, նոր ուխտի ճշմարիտ որդիներն ու երկնքի արքայության ժառանգորդները:
 
sacredtradition.am