ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ
id204Բոլոր մարդիկ էլ ուզում են իմաստուն լինել, այսինքն՝ ունենալ մտքի այնպիսի կարողություն և այնքան գիտելիքներ, որ երբեք չսխալվեն: Սակայն քչերին է հաջողվում այդ՝ նախ և առաջ այն պատճառով, որ իմաստությունը ձեռք է բերվում ոչ թե մտքի հմտությամբ ու գիտելիքների կուտակումով, այլ
Աստծուն հավատալով և
երկյուղածությամբ ձգտելով միշտ հաճելի լինել Նրան. ինչպես
Սողոմոն թագավորն է ասում, «իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» [
Առակ. 1.7]:
Շատ հին իմաստասերներ, ուսումնասիրելով երկիրը և նրա արարածներին,
երկինքը և նրա լուսատուները, այդպես էլ չհավատացին ու չճանաչեցին
Աստծուն և հիմար կույսերի պես (տե՛ս
Առակ) չմտան
երկնքի արքայություն: Իսկ շատ պարզամիտ, սովորական մարդիկ,
հավատալով ու նվիրվելով
Աստծուն և ընթանալով Նրա առջև
երկյուղով ու զգոնությամբ, լցվեցին այնպիսի
շնորհներով, որ նրանց օգնությանն էին դիմում նույնիսկ իշխանները և թագավորները, գիտուններն ու մեծահարուստները և հիացած ու գոհ հեռանում: Որովհետև այդ պարզ,
խոնարհ և անձնվեր մարդկանց մեջ բնակվում էր Ինքը Իմաստությունը՝
Աստված:
Արդ, ո՞վ է առավել իմաստուն, եթե ոչ նա, ով մշտապես
Աստծուն է փնտրում և ձգտում ամեն ինչում հաճելի լինել Նրան ու դառնալ Նրա բնակարանը: Այդպիսի մարդն օրեցօր առավել իմաստնանում է և կարողանում զանազանել
չարը բարուց, վնասակարը օգտակարից, երկրորդականը կարևորից և հաղթահարել բոլոր
փորձությունները: