ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ
id019Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգում:
Ավանդության համաձայն՝ հիմնվել է ս.
Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա (գտնվում է վանքի՝ XIII դ. կառուցված, այժմ կիսավեր գմբեթավոր դահլիճի հորինվածքով
եկեղեցու հյուսիսային
ավանդատանը):
Աղբակի Ս. Բարդուղիմեոս վանքի արևմտյան ճակատը և գլխավոր մուտքը
Ս. Բարդուղիմեոս
վանքը միջնադարում եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ
վանքը, հռչակավոր սրբավայր և ուխտատեղի, ինչպես նաև՝ կարևոր մատենագիտական և կրթական կենտրոն:
Եկեղեցուն արևմուտքից կից գավթի շքամուտքին քանդակված են գահին բազմած Հայր
Աստված,
Քրիստոս և աղավնակերպ
Սուրբ Հոգին:
Սուրբ Երրորդության այս պատկերաքանդակը տվյալ թեմայով լավագույն ստեղծագործություններից է: