SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ
id188V դ. հայոց գրերի գյուտից անմիջապես հետո ս. Մեսրոպ Մաշտոցը և ս. Սահակ Պարթևը հանձն առան Աստվածաշունչ Մատյանի թարգմանության կազմակերպումը: Դա դժվարին, ծավալուն և հույժ պատասխանատու աշխատանք էր, որին լծվեցին մի շարք բանիմաց ու սրբակյաց վարդապետներ, ինչպիսիք էին Եղիշեն, Եզնիկ Կողբացին և ուրիշներ: Նրանց տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվեց Սուրբ Գրքի գրաբարյան սքանչելի թարգմանությունը: Այնուհետև թարգմանիչները ձեռնամուխ եղան Եկեղեցու վարդապետների երկերի թարգմանությանը, որը կարևորագույն նշանակություն ունեցավ Հայ Եկեղեցու և ողջ հայ ժողովրդի համար. ստեղծվեց մայրենի լեզվով ամբողջական հոգևոր գրականություն, որն առ այսօր ապահովում է սերունդների կրթությունը:
Թարգմանության շնորհիվ շատերին հասանելի դարձավ հոգևոր խոսքը, և խիստ մեծացավ բարեկիրթ ու բարեպաշտ քրիստոնյաների թիվը: Այս պատճառով V դ. նշանավոր թարգմանիչների լուսավոր հիշատակը տոնվում է ս. Գրիգոր Նարեկացու և ս. Ներսես Շնորհալու հետ, որոնք նույն գործի մեծ երախտավորներն են:
 
sacredtradition.am