SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԹԱԼԻՆԻ Ս. ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ
id185Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսային կողմում կանգուն Կաթողիկե եկեղեցին կառուցվել է VII դ. երկրորդ կեսում՝ Կամսարական իշխանների կողմից: Պատկանում է Հայաստանում մշակված քառամույթ, եռախորան գմբեթավոր բազիլիկ տիպին: Ունի հարուստ ներքին և արտաքին հարդարանք: Դրսից նրա ճակատներն ու գմբեթը պարուրում են դեկորատիվ, նրբագեղ զարդաքանդակներով կամարաշարեր, իսկ ներսում պահպանվել են VII դ. որմնանկարի հետքեր: Եկեղեցին ավերվել է 1840 թ. երկրաշարժից և մասամբ վերանորոգվել 1970-1974 թթ.:

Թալինի Կաթողիկե եկեղեցին հարավ-արևելքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

 
sacredtradition.am