Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ
id178Այս տոնը կատարվում է Ս.
Հոգեգալստից երկու շաբաթ հետո՝ ս.
Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապից ելնելու հիշատակին նվիրված տոնին անմիջապես հաջորդող
կիրակի օրը:
Ս. Էջմիածնի տոնին հիշատակվում է
Ագաթանգեղոսի կողմից նկարագրված Լուսավորչի
տեսիլքը, ըստ որի՝
Աստծո Միածին Որդին, իջնելով
երկնքից, ոսկե մուրճով խորտակեց Վաղարշապատի հին հայկական հեթանոսական պաշտամունքի վայրը և հաստատեց Իր լուսեղեն տաճարը: Այս հիշատակով տոնում ենք
Հայ Եկեղեցու և
հայրապետության, միաժամանակ և ամբողջ ընդհանրական
Եկեղեցու ստեղծումը:
Ս. Էջմիածնի հիմնադրումը
Ս. Էջմիածնի գանձատուն, 1834 թ.: Անհայտ նկարիչ