SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ
id167Եկեղեցու զանգերը կախվում են նրանց համար հատուկ ստեղծված զանգակատներում, որոնք սովորաբար կառուցվում են եկեղեցուն կից, հաճախ՝ նրա գլխավոր մուտքի առջև կամ գավթի տանիքին, իսկ երբեմն էլ՝ իբրև առանձին շինություն:

Ս. Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան վերին հարկը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Հայաստանում սկսել են զանգակատներ կառուցել X դ. երկրորդ կեսից, երբ կոչնակների կիրառությունը փոխարինվեց զանգերով: Այդ պատճառով որոշ եկեղեցիների զանգակատներ, առավել ուշ շրջանի հավելում լինելով, ոճով ու հարդարանքով փոքր-ինչ տարբերվում են բուն եկեղեցու շինությունից: Ըստ ընդհանուր օրինաչափության՝ զանգակատան սյունազարդ ռոտոնդայի գագաթը, որը պսակված է խաչով, իր չափերով ու բարձրությամբ երկրորդադաս է լինում եկեղեցու գմբեթի նկատմամբ, ինչն առավել ընդգծում է բուն եկեղեցու վեհությունը:
 
sacredtradition.am