Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373)
id164Ս. Եփրեմ Ասորին ծնվել է Եդեսիա քաղաքում: Մանուկ հասակից աշակերտելով ս.
Հակոբ Մծբնեցուն՝ նա աչքի էր ընկնում բացառիկ ընդունակություններով և անաղարտ վարքով, որոնց շնորհիվ հետագայում կարգվեց Մծբինի նշանավոր դպրանոցի վարիչ:
Ս. Եփրեմ Ասորի
Երուսաղեմ, ձեռ. 285, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)
363-ին, երբ Մծբին քաղաքն ընկավ պարսիկների տիրապետության տակ,
քրիստոնյա բնակչության մեծ մասի հետ Եփրեմը ևս գաղթեց Եդեսիա, որտեղ, ըստ
ավանդության, սկսեց խստակրոն կյանք վարել լեռներում: Շուտով նա հռչակվեց իր հրաշագործություններով: 7 տարի անց գնալով Կեսարիա՝ ս.
Բարսեղ Կեսարացու կողմից նա
ձեռնադրվեց սարկավագ և դառնալով ծննդավայր՝ սկսեց
քարոզել:
Դեռևս իր կյանքի օրոք ս. Եփրեմը հայտնի էր ողջ
քրիստոնյա Արևելքում որպես հոգևոր քերթվածքների հեղինակ: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա ուներ հոգևոր
խորհուրդների ի վերուստ բացահայտման և
Սուրբ Գիրքը մեկնաբանելու
շնորհ:
Նրա գրական ժառանգությունը, որն ընդգրկում է մեկնություններ, ճառեր, հոգևոր բանաստեղծություններ և
աղոթքներ, հույժ կարևոր տեղ է գրավում
Եկեղեցու վարդապետարանում: