ԵՐԿՅՈՒՂ
id159Ինչպես ասում է
Սողոմոն թագավորը, Տիրոջ երկյուղը սկիզբն է
իմաստության [տե՛ս
Առակ. 1.7]: Ճշմարիտ
քրիստոնյան, սիրելով
Աստծուն և Նրա ողորմածությանը հուսալով հանդերձ, մշտապես վախենում է Տիրոջ արդար և անաչառ դատաստանից:
Բոլոր սրբերն էլ օժտված են եղել երկյուղով: Երբեք չվստահելով սեփական անձի
արդարությանը՝ նրանք միշտ գիտակցել են, որ ամեն պահ կարող են ենթարկվել
փորձության ու ընկնել
մեղքի մեջ: Ուստի շարունակ զինվել են երկյուղով, որպեսզի
չարը երբեք չմոլորեցնի իրենց:
Երկյուղը ոչ միայն սանձում է մարդու
մեղանչական ցանկությունները, այլև հասունացնում ճշմարիտ, հոգևոր սերն առ
Աստված: Մինչդեռ աներկյուղ և հանդուգն մարդը, միշտ ենթակա լինելով
մեղքերի, հեռանում է
Աստծուց և զրկվում Նրա
շնորհից: