ԵՐԵՐՈՒՅՔԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԿԱՅԱՐԱՆ
id157Գտնվում է Շիրակի մարզի Անի-Պեմզա ավանում: V դ. կառուցված, այժմ՝ կիսավեր, եռանավ բազիլիկ է, 3 զույգ խաչաձև մույթերով, 4 անկյուններում երկհարկ սենյակներով, հյուսիսից, հարավից և արևմուտքից՝ սյունասրահներով:
Եկեղեցու շքամուտքերը, լուսամուտների երեսակալները, որմնասյուների խոյակներն ու խարիսխներն իրենց նրբագեղ հարդարանքով վաղքրիստոնեական արվեստի լավագույն նմուշներից են:
Հարավային պատին հունարեն փորագրված է 93-րդ
սաղմոսի 5-րդ տունը:
Երերույքի Ս. Կարապետ վկայարանը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի