ԱՀԱՐՈՆ
id015Ահարոնը
իսրայելացիների առաջին
քահանայապետն էր և
Մովսես մարգարեի ավագ եղբայրը: Քանի որ
Մովսեսը ծանրախոս էր, նրա փոխարեն Ահարոնն էր խոսում ժողովրդի և փարավոնի հետ: Նա իր եղբոր հավատարիմ օգնականն էր ամեն ինչում [տե՛ս
Ել. 4.13-16]:
Սակայն մի անգամ Ահարոնը ծանր
մեղք գործեց. ենթարկվելով
իսրայելացիների խելացնոր պահանջին՝ նա նրանց համար
ոսկե հորթ ձուլեց: Այսպիսի հանդուրժողության համար Ահարոնը խստորեն հանդիմանվեց
Մովսեսի կողմից: Բայց քանի որ խորապես
զղջաց, շուտով նրան վերադարձավ
Աստծո բարեհաճությունը:
Մովսես և Ահարոն
Երևան, ձեռ. 206, էջ 3բ, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի
Մովսեսը Տիրոջ հրամանով Ահարոնին կարգեց մեծ քահանայապետ՝
քահանայությունը իր սերունդներին փոխանցելու իրավունքով: Հետագայում, սակայն, այս իրավունքը վիճարկվեց ժողովրդի կողմից: Այդ ժամանակ
Իսրայելի 12 ցեղերից մեկին՝ ղևտացիներին պատկանող
գավազանը, որի վրա գրված էր իր առաջնորդի՝ Ահարոնի անունը, գիշերվա ընթացքում հրաշքով ծաղկեց՝ որպես նրա իրավունքը հաստատող աստվածահայտ նշան [տե՛ս
Թվ. 17.1-11]:
Ահարոնն ապրեց 123 տարի: