ԵՂՎԱՐԴԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
id148Գտնվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Կառուցվել է 1301 թ. (ճարտարապետ՝ Շահիկ): Երկհարկանի
եկեղեցի է՝ պսակված զանգաշտարակի սլացիկ սյունազարդ ռոտոնդայով: Ունի հարուստ և նրբագեղ արտաքին հարդարանք՝ սյուժետային պատկերաքանդակների ու հարթաքանդակների յուրահատուկ զուգակցումով:
Եղվարդի Ս. Աստվածածին երկհարկ
եկեղեցի-զանգակատունը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի