ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ
id014Գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ բարձրադիր հրվանդանի վրա: XII-XIII դդ. այն եղել է հայ
քաղկեդոնականների խոշոր հոգևոր-կրթական և մշակութային կենտրոն:
Ախթալայի ամրոցն ու վանական համալիրը հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի
Իշխան Իվանե Զաքարյանի կառուցած
վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին գմբեթավոր
եկեղեցին (XIII դ.) ներսից գրեթե ամբողջությամբ զարդարված է
որմնանկարներով՝ ըստ
աստվածաշնչյան թեմաների:
Եկեղեցու ճակատները հարդարված են մեծադիր քանդակազարդ
խաչերով:
Համալիրի կազմում են նաև XIII դ. Ս. Գևորգ և Ս. Երրորդություն թաղածածկ
եկեղեցիները:
Վանքը մասամբ վերանորոգվել է 1976-1978 թթ.: