SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԴԵՄ
id138Եդեմ նշանակում է հեշտություն, երանություն: Այսպես էր կոչվում այն արևելյան երկիրը, որտեղ Աստված տնկեց դրախտը՝ նախամարդկանց բնակության համար նախատեսված սքանչելի պարտեզը:
Այս երկրից դուրս էր գալիս մի գետ պարտեզը ջրելու համար, որը բաժանվում էր 4 մասի, հետևյալ անուններով՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս և Եփրատ: Այս 4 գետերը, որոնցով ոռոգվում էին դրախտի ծառերը, ըստ Եկեղեցու վարդապետների՝ խորհրդանշում էին այն 4 մարդաբանական առաքինությունները, որոնցով ի սկզբանե օժտված էր նախամարդը, և որոնցով մեր հոգին վերադառնում է եդեմական երանությանը:
 
sacredtradition.am