SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵԳԻՊՏՈՍԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ
id137Թեև Հովսեփ Գեղեցիկի շնորհիվ Իսրայելի բոլոր 12 որդիներն իրենց սերունդներով փրկվեցին սովից՝ ապրելով ու բազմանալով Եգիպտոսում, սակայն եկավ մի ժամանակ, երբ նրանց կյանքը վերածվեց իսկական գերության:
Եգիպտոսի հաջորդ փարավոնները, տեսնելով, որ նրանք շատ բազմացան ու զորացան՝ դառնալով մի ամբողջ ժողովուրդ, սկսեցին նրանց հետ վարվել ստրուկների պես՝ ամեն կերպ չարչարելով ուժից վեր աշխատանքով: Ավելին՝ ի վերջո փարավոններից մեկը հրամայեց կոտորել Իսրայելի բոլոր նորածին արու զավակներին:
Թվում էր՝ հեռու չէ այն պահը, երբ իսրայելացիները պիտի ոչնչանան Եգիպտոսի ավազուտներում: Սակայն Տեր Աստված չհանդուրժեց Իր ժողովրդի կործանումը, որին փրկելու և պահպանելու համար ուղարկեց Իր ընտրյալին՝ Մովսես մարգարեին:
Հետագայում Իսրայելի ժողովուրդը հաճախ էր հիշում Եգիպտոսի գերությունը և իր ազատագրումը նրանից՝ փառաբանելով Աստծուն, որ անցկացրեց իրեն Կարմիր ծովով ու անապատով և հասցրեց Ավետյաց երկիր:

Կարմիր ծովի անցումը
Երուսաղեմ, ձեռ. 2027, էջ 4բ, Մաշտոց, 1266 թ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Եգիպտոսի գերությունը քրիստոնյաներիս համար խորհրդանշում է այս աշխարհի չարիքը՝ մեղքին ծառայելը և նրա հետևանքով տառապելը: Իսկ այդ գերությունից հրաշքով ազատագրվելը՝ Քրիստոսի հավատով փրկվելն է մեղքից և ապականությունից՝ հայտնվելով քրիստոնեավայել կյանքի մեջ՝ ճշմարիտ Ավետյաց երկրում:
 
sacredtradition.am