ԴԻՎԱՀԱՐ
id132Հնուց ի վեր այսպես են կոչել ծանր հոգեկան հիվանդությամբ տառապողներին: Համաձայն
Սուրբ Գրքի՝ այդ հիվանդության պատճառը մարդու մեջ բնակվող և նրա հոգու և մտքի կարողությունների վրա իշխող
դևն է կամ
դևերի մի ողջ բազմություն:
Ինչպես մեր Տերը
դևերին սաստելով վռնդում էր դիվահարների միջից, այնպես էլ Նրա հավատարիմ ծառաները
Քրիստոսի անունով և Նրա աստվածային զորությամբ վռնդելով
դևերին, բժշկում են մարդկանց այս սոսկալի ախտից:
Քրիստոս բժշկում է գերգեսացի դիվահարին
Երևան, ձեռ. 6795, էջ 40բ, Բժշկության Ավետարան, 1353 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ