SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԱՐՁ
id127Ադամական մեղքից հետո մարդկանցից քչերն էին ապրում աստվածպաշտությամբ: Նրանց մեծ մասը մոլորվեց, հեռացավ Աստծուց և սկսեց կուռքեր պաշտել: Սակայն մարդուն տրված է առ Աստված դառնալու հնարավորություն՝ ի տարբերություն սատանայի, որն ըստ վարդապետների անդարձ օձ է անվանվում:
Մոլորությունից դեպի Աստված ետ դառնալը կոչվում է դարձ: Այն կատարվում է զղջմամբ և նախկին աստվածամերժ կյանքից հրաժարվելով, ճշմարիտ հավատի խոստովանությամբ, մկրտությամբ և նոր՝ պատվիրանապահ կյանքով ապրելու խոստումով:
Դարձը յուրաքանչյուր մարդու և ժողովրդի կյանքում ամենամեծ իրադարձությունն է:
Սակայն դարձից հետո էլ մարդու փրկությունը կարող է վտանգվել մեղքերի պատճառով: Այդժամ անհրաժեշտ է կրկին դառնալ Տիրոջը, ապաշխարությամբ մաքրվել մեղքերից և ս. հաղորդությամբ վերստին միավորվել Նրա հետ: Ուստի անհրաժեշտ է մշտապես քննել սեփական անձը և պարզել՝ արդյոք այն կրկին ետ չի՞ շրջվել Աստծուց դեպի զանազան մեղքերն ու մոլորությունները: Եվ երբ այդպիսի շեղումներ նկատվեն, պետք է վերստին դառնալ դեպի Նա և աղոթել, ինչպես ս. Եփրեմ Ասորին, ասելով.
«Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ իմ բազում չարիքների պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ և ինձ ողջ սրտով միայն Քե՛զ սիրել տուր»:
 
sacredtradition.am