ԴԱՆԻԵԼ ՄԱՐԳԱՐԵ
id120Դանիել մարգարեն սերում էր
Իսրայելի թագավորական ցեղից:
Բաբելոնյան գերության ժամանակ նա պատանի էր և շատերի պես գերեվարվեց հայրենիքից: Նաբուքոդոնոսոր արքայի հրամանով Դանիելն իր երեք հրեա ընկերների հետ Բաբելոնում ուսանեց քաղդեացիների լեզուն, ինչպես նաև զանազան գիտություններ: Ծառայության մտնելով արքունիք՝ ժամանակի ընթացքում նա բարձր դիրքի հասավ, ինչի շնորհիվ կարողացավ իր ժողովրդին պահպանել
կռապաշտության վտանգից:
Դանիել մարգարե
Երևան, ձեռ. 4243, էջ 175բ, Աստվածաշնչային ժողովածու, 1263-1266 թթ.
Տակավին վաղ տարիքից Դանիելն աչքի էր ընկնում
բարեպաշտությամբ և
իմաստությամբ: Միայն նա էր կարողանում մեկնաբանել թագավորի առեղծվածային երազները: Դրա շնորհիվ Նաբուքոդոնոսոր արքան ընդունեց
Իսրայելի Աստծուն և Նրան խոստովանեց որպես աստվածների
Աստված [տե՛ս
Դան. 2.47]:
Բաբելոնը մարաց և պարսից զորքերի կողմից գրավվելուց հետո էլ Դանիելը պահպանեց իր բարձր դիրքը արքունիքում: Սակայն նախանձ ու չար պալատականների բանսարկության հետևանքով Դարեհ արքայի հրամանով նրան նետեցին փոսը, ուր առյուծներ կային: Տերը հրաշքով
փրկեց Իր հավատարիմ ծառայի կյանքը, և դրա շնորհիվ
Աստծո անունը առավել փառավորվեց հեթանոսների մեջ [տե՛ս
Դան. 6]:
Դանիելը, որի
իմաստության և
արդարության համբավը տարածված էր ամենուրեք, իր կյանքի ընթացքում (իսկ նա հավանաբար ապրել է 90 տարի) արժանացավ զարմանալի ու սքանչելի շատ
տեսիլքների, որոնք կանխահայտնում էին մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններ: