2. Եկեղեցական իրերի մեջ աթոռ է կոչվում այն գահույքը, որի վրա բազմում է միայն Եկեղեցունվիրապետը: Իշխանական այս աթոռներին հատուկ է վեհատեսիլ հարդարանք՝ նվիրապետությանխորհրդանշանով ու նվիրական զարդերով:
Հայրապետական աթոռ
XVII դ.: Ս. Էջմիածնի Մայր տաճար
Լուսանկար՝ Աշոտ Մովսիսյանի
Գոյություն ունեն շարժական և հաստատուն աթոռներ: Շարժական աթոռները գործածվում են ըստ անհրաժեշտության՝ բեմից քարոզելու, ատյանում տեղադրելու, ձեռնադրության և այլ առիթներով: Իսկ հաստատուն աթոռները դրվում են աջակողմյան դասի մոտ՝ աստիճանավոր պատվանդանի վրա: