SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾ (213-270)
id115Ս. Գրիգոր Սքանչելագործը, որն իր կյանքում ճշմարիտ հավատի է բերել շատ հեթանոսների, հռչակվել է իր գործած բազում հրաշքներով, որոնց շնորհիվ իրավամբ արժանացել է Սքանչելագործ մականվանը:
Ծնվել է Նեոկեսարիա քաղաքում՝ հեթանոսների ընտանիքում: Նա առաջին անգամ քրիստոնեությանը ծանոթացավ հոր մահից հետո՝ 14 տարեկանում: Իր ծննդավայրում ուսանելով հռետորություն, հռոմեական իրավունք և լատիներեն՝ կրթությունը շարունակեց Կեսարիայում, որտեղից վերադառնալով՝ 240 թ. ձեռնադրվեց Նեոկեսարիայի եպիսկոպոս:

Ս. Գրիգոր Սքանչելագործ (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 1502, էջ 173բ, Հայսմավուրք, 1651 թ., Կ. Պոլիս
Ծաղկող՝ Մարկոս Պատկերահան

Դառնալով այդ քաղաքի առաջին հովվապետը՝ 30 տարվա ընթացքում նրա շնորհիվ քրիստոնեության դարձավ գրեթե ողջ շրջանը՝ բացի միայն 17 հեթանոսներից. մինչդեռ ձեռնադրության սկզբում Նեոկեսարիայում կար ընդամենը 17 հավատացյալ:
Ս. Գրիգոր Սքանչելագործը, որն ավելի շատ հոգևոր հովիվ էր ու քարոզիչ, գրավոր մեծ ժառանգություն չի ավանդել: Սակայն նրա երկերը անջնջելի հետք են թողել համաքրիստոնեական վարդապետության վրա: Նրան իրենց հոգևոր հայրն են համարել կապադովկյան երեք մեծ հայրերը՝ ս. Բարսեղ Կեսարացին, ս. Գրիգոր Աստվածաբանը և ս. Գրիգոր Նյուսացին: Վերջինիս գրած վարքի համաձայն՝ ս. Գրիգոր Սքանչելագործը, մեծ խոնարհությունից դրդված, կամեցել է թաղվել մի օտար վայրում, որպեսզի չմնա իր անվան հիշատակը:
 
sacredtradition.am