SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ (330-390)
id111Տիեզերական վարդապետ ս. Գրիգոր Աստվածաբանին իր ծննդավայրի անունով կոչում են նաև Գրիգոր Նազիանզացի:
Նա ծնվեց իր մոր աղոթքներով, որն արու զավակ չուներ և շարունակ այդ էր խնդրում Աստծուց: Լինելով խիստ ուսումնասեր՝ Գրիգորը սովորեց նախ Կեսարիայում, ապա Պաղեստինում, Ալեքսանդրիայում և Աթենքում՝ ստանալով փիլիսոփայական ու հռետորական կրթություն: Աթենքում նրա դասընկերն էր ս. Բարսեղ Կեսարացին, որը նույնպես եկել էր ուսանելու: Երկուսն էլ աչքի էին ընկնում իրենց ժուժկալությամբ ու ճգնություններով, որով հիացնում և զարմացնում էին քաղաքի բնակիչներին:

Ս. Գրիգոր Աստվածաբան, Քոբայրի վանքի գլխավոր եկեղեցու խորանի որմնանկար
Աղբյուր՝ И. Р. Дрампян, Фрески Кобайра, "Советакан грох", Ереван, 1979

30 տարեկանում Գրիգորը վերադարձավ հայրենիք, որտեղ մկրտվեց և մենակեցության ուխտ արեց: Գիշեր ու զօր նա ընթերցում էր Սուրբ Գիրքը և տեսիլքով հայտնապես տեսնում Հիսուսին: 361 թ. իր հոր կողմից քահանա ձեռնադրվելով՝ նա դարձավ Նազիանզի Եկեղեցու առաջնորդը: Իսկ 381 թ. կարգվեց Կոստանդնուպոլսի եպիսկոպոս: 12 տարի շարունակ նա ուղղափառ հավատը վարդապետեց ժողովրդին և պայքարեց հերձվածողների դեմ: Նա II տիեզերական ժողովի (381 թ.) մասնակիցներից էր:
Ս. Գրիգոր Աստվածաբանի գրավոր ժառանգությունն ընդգրկում է բազմաթիվ ճառեր և նամակներ:
 
sacredtradition.am