ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105)
id110Գրիգոր II Պահլավունի
կաթողիկոսը (1066-1105) ժամանակի նշանավոր
աստվածաբան, իմաստասեր, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոսի որդին էր: Հորից ստանալով իր նախնական կրոնական կրթությունը՝ Գրիգորն անկասելի հակում է զգում դեպի
վանական և
ճգնավորական կյանքը: Այդ պատճառով հրաժարվելով ամուսնությունից՝ դառնում է
վանական: 1066 թ., հակառակ իր նախասիրությանը, համաձայնում է իշխանների հորդորներին և ստանձնում հայոց
հայրապետի պաշտոնը:
Գրիգոր II Վկայասեր
Երևան, ձեռ. 8029, Ժողովածու, XIV դ., Ղրիմ
Այնուհանդերձ, իր ճգնասիրական հակումը գոհացնելու համար Գրիգորն իր գահակալության ընթացքում բազմիցս կարողանում է այցելել մի շարք նշանավոր սրբավայրեր ու
վանքեր՝ հարստացնելով իր հոգևոր փորձառությունն ու գիտելիքները, ինչի կարևոր պտուղն են հանդիսանում նրա նախաձեռնած՝
սրբերի վկայաբանությունների թարգմանությունները (որի համար էլ ստացել է Վկայասեր պատվանունը), ինչպես նաև՝ իր հեղինակած խիստ հոգեշահ ճառերն ու խրատները: