Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373)
id011Ս. Աթանաս Ալեքսանդրացին ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Ծագումով նա եգիպտացի էր: Նրա
բարեպաշտ ծնողներն իրենց զավակին փոքր հասակից նվիրել էին
Աստծո ծառայությանը: Մեծանալով Աթանասն այնպես առաջադիմեց ուսման մեջ և իր առաքինի վարքով, որ Ալեքսանդրիայի
հայրապետը նրան դարձրեց իր նոտարը, ապա
ձեռնադրեց սարկավագ:
325 թ. Նիկիայի
եկեղեցական ժողովին մասնակցելու մեկնելիս Ալեքսանդրիայի
հայրապետը իր հետ տարավ նաև երիտասարդ Աթանասին: Ժողովի ընթացքում Աթանասը, հախուռն մասնակցություն ունենալով
արիոսականության դեմ մղվող պայքարին, կարևոր դեր խաղաց
դավանության ուղղափառ բանաձևի ստեղծման գործում:
Ս. Աթանաս Ալեքսանդրացին պատարագ մատուցելիս
Երևան, ձեռ. 3046, էջ 2բ, Պատարագամատույց, 1356 թ., Սուրխաթ (Ղրիմ)
Ալեքսանդրիայի
հայրապետի մահից հետո ժողովուրդը Աթանասին ստիպեց նստել այդ պատվավոր
աթոռին:
Ս. Աթանասը ողջ կյանքում բազմաթիվ նեղություններ ու հալածանքներ կրեց
Եկեղեցու թշնամիների կողմից, սակայն երբեք չտրտնջաց ու չերկյուղեց: Քանզի
Սուրբ Հոգին անդադար լուսավորում և իմաստնացնում էր նրան՝ մինչև կյանքի վերջը պահելով մեծ խաղաղության, շնորհների և անդադար
աղոթքի մեջ:
Ս. Աթանասն իր
դավանաբանական երկերով իրավամբ համարվում է տիեզերական
Եկեղեցու սյուներից մեկը: