ԳԵՐԵԶՄԱՆ ՀԻՍՈՒՍԻ
id104Հիսուս
Քրիստոսի գերեզմանը կամ այն քարայրը, ուր Նրա աճյունն ամփոփեց Հովսեփ Արիմաթացին, և որտեղ Նա երրորդ օրը
հարություն առավ, այժմ
Երուսաղեմի Ս. Հարության տաճարի կենտրոնական մատուռն է: Ներկայումս այն լիովին քանդակազարդ է, իսկ մուտքի մոտ կախված են բազմաթիվ
կանթեղներ:
Այստեղ ամեն օր տարբեր
Եկեղեցիներ պատարագ են մատուցում՝ անդադար պանծացնելով Տիրոջ
հարության հիշատակը: Չի դադարում բազմահազար ուխտավորների հոսքը, որոնք աշխարհի բոլոր ծագերից գալիս են՝
երկրպագելու Հիսուսին այստեղ, ուր Նա Իր հրաշափառ
հարությամբ մարդկային բնությունը ազատեց
մահից՝ նշանավորելով սկիզբը
համընդհանուր հարության:
Քրիստոսի Գերեզմանի մատուռը
Երուսաղեմի Ս. Հարության տաճար